ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Գարեգին Բ Կաթողիկոսը միջնորդություն ներկայացրեց Վահագն Չախալյանի ազատ արձակման համար

Գարեգին Բ Կաթողիկոսը միջնորդություն  ներկայացրեց Վահագն Չախալյանի ազատ արձակման համար
18.01.2013 | 13:01

Երեկ, հունվարի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում է «Մայր Աթոռը»-ը, հանդիպման ժամանակ Վեհափառ Հայրապետը խոսել է երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակի մասին` վստահություն հայտնելով, որ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա միջպետական համագործակցության զարգացման համար:
Զրույցի ընթացքում Կաթողիկոսն անդրադարձել է Վրաստանում հայկական պատմական սրբավայրերի պատշաճ պահպանման ու վերականգնման, ինչպես նաև հայ համայնքի հոգևոր կարիքների բավարարման համար անհրաժեշտ մի շարք հայկական եկեղեցիների` Վիրահայոց թեմին վերադարձնելու խնդրին: Նա հույս է հայտնել, որ Վրաց պետության կողմից նույնպես ամեն «անհրաժեշտը» կձեռնարկվի հիշյալ խնդիրներն ըստ պատշաճ լուծելու համար:
Գարեգին Բ-ն Վիրահայ համայնքի անունից պրն. Իվանիշվիլիին խնդրել է , որպեսզի Վրաստանի հայկական դպրոցներում դասավանդվի
«Հայ ժողովրդի պատմություն» առարկան: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև միջնորդություն է ներկայացրեց Վահագն Չախալյանի ազատ արձակման համար:
Վրաստանի վարչապետն իր հերթին, խոսել է հայ-վրացական դարավոր բարեկամության մասին` ընդգծելով, որ մեծ հարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ: Նա անդրադարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից բարձրացված խնդիրներին` տեղեկացնելով, որ անձնապես հանձն է առնում եկեղեցիների նորոգությունը և հայկական եկեղեցիների պահպանության ուղղությամբ անմիջապես կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր քայլերը: Բ. Իվանիշվիլին հանձնարարական է տվել հայկական դպրոցներում ,Հայ ժողովրդի պատմությունե առարկայի դասավանդում կազմակերպելու համար, իսկ Վ. Չախալյանի առնչությամբ հայտնել, որ խնդիրը քննարկման փուլում է:

Հայկական հողի վրա տված խոստումներն արդյո՞ք կկատարի Բիձինա Իվանիշվիլին, թե՞ ինչպես պատմությունն է վկայում` կմոռացվեն հայրենի Վրաստան ոտք դնելուց հետո: Դրա շուրջ միայն կարելի է ենթադրություններ անել:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ